Կառավարությունը հանրության քննարկմանն է ներկայացնելու գյուղատնտեսության զարգացման ծրագրերի նախագիծը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2010 21:30

ՀՀ կառավարության կայքէջը տեղեկացնում է, որ այսօր Հանրային խորհրդի ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ  վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն`ՀՀ գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության և դրա կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի նախագծերի վերաբերյալ:

Վարչապետ Սարգսյանն ասել է, որ նախագծերը ներկայացվելու են լայն հանրության քննարկմանը. «Գոյություն ունեն հասարակական կազմակերպություններ, որոնք զբաղվում են գյուղատնտեսության զարգացման խնդիրներով, միջազգային կազմակերպություններ, որոնք կառավարությանը ցուցաբերում են տեխնիկական աջակցություն գյուղատնտեսության զարգացման համար։ Մենք շահագրգիռ քննարկումներ ենք կազմակերպելու, որպեսզի ունենանք ամբողջական պատկեր այն մասին, թե ինչպիսին է իրավիճակը գյուղատնտեսությունում, որոնք են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ուղիները, որոնք են մեր հարաբերական առավելությունները եւ թույլ կողմերը, ինչպես նաեւ այն, թե ինչ ռեսուրսներ իրականում ունի գյուղատնտեսությունը»:

2010թ. կառավարության ծրագրում գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է:

Դիտվել է 2056 անգամ:
Print Friendly

Leave a Reply