Մահացու պատահարներ Արմավիր-Էջմիածին և Երևան-Վանաձոր ավտոճանապարհներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 19, 2012 14:33

Սեպտեմբերի 18-ին, ժամը 05.15-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է շրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհի Սուսաննա Սեթյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 06.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ճանապարհի 51-րդ կմ-ին բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող երկու տղամարդ տեղում մահացել են, իսկ մեկը` անգիտակից վիճակում, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply