Հայր և որդի վիճաբանել են ու միմյանց պատճառել վնասվածքներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 19, 2012 13:43
Սեպտեմբերի 18-ին, ժամը 20.05-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի 19 շենքի մի բնակարանից, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ենոք Գ.-ն:
Նույն օրը, ժամը 20.10-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն բնակարանից, «կրծքավանդակի առաջնային մակերեսի, թիակի, ստորին ծնոտի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Գ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 19.45-ի սահմաններում, հայր և որդի ոգելից խմիչք օգտագործած վիճակում իրենց բնակարանում վիճաբանել են և միմյանց պատճառել նշված վնասվածքները:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 708 անգամ:
Print Friendly

Leave a Reply