Սևան-Մարտունի ավտոճանապարհի ավտովթարից`երկու զոհ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 19, 2012 13:17

Սեպտեմբերի 18-ին, ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի ավտոճանապարհի 47-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա երկու զոհ։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Տոյոտա Պռադո» մակնիշի 08 ՕՕ 508 պ/հ (վարորդ` 1988 թ. ծնված Դավիթ Գրիգորյան ) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել հարակից ձորակը։
Պատահարի հետևանքով Դ. Գրիգորյանը և ուղևոր` 1992 թ. ծնված Տիրան Ավետիսյանը ստացված վնասվածքներից տեղում զոհվել են:

Դիտվել է 781 անգամ:
Print Friendly

Leave a Reply