Հրդեհներ Հայաստանի հանրապետությունում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | September 19, 2012 12:39
Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.28-ին, մարվել՝ 19.47-ին:
Այրվել է Ռոմիկ Մհոյանին պատկանող 1000 հակ անասնակեր:
***
Նույն օրը, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի 12-րդ փողոցի 8-րդ տան բակում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.17-ին, մարվել՝ 21.04-ին:
Այրվել է Զ. Խաչատրյանին պատկանող 250 հակ անասնակեր, ցախատուն` 16 քմ մակերեսով և այնտեղ պահեստավորված 25 խմ վառելափայտ ու աթար:
***
Սեպտեմբերի 19-ին, ժամը 00.15-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի Կարմրաշեն գյուղում այրվում է պահեստավորված անասնագոմ:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.06-ին, մարվել՝ 04.17-ին:
Այրվել է Ժ. Առաքելյանին պատկանող 1000 հակ անասնակեր:
Սեպտեմբերի 18-19-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության տարածքում բռնկված հրդեհների վերաբերյալ։
Մասնավորապես` Կոտայքի մարզի Աբովյանում այրվել է 1000 քմ, իսկ Հրազդանում` 3 հա խոտ։
Հրդեհները մեկուսացվել են, մարվել։






Facebook
Tweet This
Email This Post
