Հայտնաբերվել է Հիսուսի ամուսնության մասին վկայող փաստ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2012 12:41

Հին,  8 x 4 սմ չափսերով  պապիրուսի կտորը հնարավոր է հեղաշրջում առաջացնի քրիստոնեության մեջ, որը մինչ օրս   վստահեցրել է, որ Քրիստոսը երբեք ամուսնացած չի եղել:

Պապիրուսի այդ փոքրիկ կտորի վրա պահպանվել է  Հիսուսի դիմումն իր աշակերտներին, որում հնչեցվում են «իմ կինը» խոսքերը, ամենայն հավանականությամբ  նկատի ունենալով Մարիամ Մագթաղինացուն: Նա  իր համախոհների կողմից հնչեցված քննադատություններին պատասխանում է`«Նա իմ աշակերտուհին կլինի»’ ու «ես ապրում եմ նրա հետ» արտահայտությունները:

Եթե գտածոյի իսկությունը հաստատվի, ապա այն գլխիվայր կշրջի սեքսից ձեռնպահ մնալու քրիստոնեական գաղափարը, որը եկեղեցականները կապում են  այն բանի հետ, որ Հիսուսն էլ է հրաժարվել մարմնական հաճույքներից ու զուգընկերուհի չուներ: Հիմա պապիրուսի ուսումնասիրւթյամբ զբաղվում են Հարվարդի համալսարանի մասնագետները:

Արժե նշել, որ Հիսուսի ու Մագթաղինացու ամուսնական հարաբերությունների գաղափարն է դարձել Դեն Բրաունի «Դա Վինչիի Կոդը»  վեպի թեման, որը Վատիկանի կողմից սուր քննադատության է արժանացել;

Դիտվել է 2360 անգամ:
Print Friendly

Leave a Reply