PKK-ն կրկին հարձակում է գործել. կա զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2012 12:20

Դիարբեքիրի Հանի գավառի Թոպչուլար գյուղի մոտակայքում քուրդ ընդդիմադիրների մի խումբ կրակ է բացել այն ավտոմեքենայի վրա, որը փախուստի է դիմել, երբ նրանք փորձել են այն կանգնեցնել: Արդյունքում ավտոմեքենայի մեջ գտնվող Զիյա Օզկըլըչը մահացել է, երկու մարդ էլ վիրավորվել են,-հաղորդում է «CNN Türk»-ը:
Մեղավորները դեպքից հետո այդ տարածքից փախել են, իսկ վիրավորները, տեղափոխվելով Դիարբեքիրի հիվանդանոց, ներկայումս բուժում են ստանում:
Ահաբեկիչներին վնասազերծելու համար օպերացիա է սկսվել: Դիարբեքիրի փոխնահանգապետ Վեքիլ Մուստաֆա Ջանը հայտնել է, որ այդ հարձակման հետ կապված աշխատանքներ են տարվում: «Համարում ենք, որ դեպքի պատասխանատուները քուրդ ահաբեկիչներն են: Մեր կատարած աշխատանքներից հետո պարզաբանումներ կանենք»,-ասել է նա:

Դիտվել է 1818 անգամ:
Print Friendly

Leave a Reply