Կոպենհագենում Թուրքիայի քաղաքացիներ են ձերբակալվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2012 12:18

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ոստիկանությունը 17-ից 71 տարեկան Թուրքիայի 8 քաղաքացի է ձերբակալել, որոնք տուրք էին հավաքում Քրդական բանվորական կուսակցության համար և կուտակված գումարը ուղարկում էին այդ ահաբեկչական կառույցին:
Ըստ թուրքական «Milliyet»-ի` հավաքված գումարի չափը հստակ հայտնի չէ, սակայն այն շուրջ 67-140 միլիոն կրոն է կազմում, իսկ ավելի ուշ նաև ճշգրիտ տվյալներ կհրապարակվեն:
Կոպենհագենի անվտանգության աշխատակիցներից մեկը նշել է, որ Դանիայում և դրանից դուրս կարող են նոր ձերբակալություններ ևս լինել: Նա ասել է, որ քրդական կուսակցությանը և նրանց կողմնակիցների համար երկար տարիներ հավաքված գումարի մի մասը օգտագործվել է զինված պայքարի համար:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply