Թուրքիան և Եգիպտոսը նոր Մերձավոր Արևելք կկառուցեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2012 12:16

Կահիրեում տեղի է ունեցել Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի և Թուրքիայի արտգործ նախարար Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը, որը ժամանել էր Եգիպտոսի մայրաքաղաք, որպեսզի մասնակցեր Սիրիայի շուրջ բանակցություններին արտգործ նախարարների մակարդակով:
Նախագահի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն պատասխանել է լրագրողների հարցերին`նշելով, որ Թուրքիան ամեն կերպ փորձում է դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում, իսկ Անկարան և Կահիրեն այդ հարցում նույն դիրքորոշումն ունեն:
Դավութօղլուն, մեկնաբանելով նաև հակաիսլամական ֆիլմը, այն անվանեց անթաքույց պրովոկացիա և նշեց, որ թուրք ժողովրդի հավատքն ու մշակույթը չեն ընդունում իսլամական սուրբերին ուղղված վիրավորանքները: Նա նաև հայտնեց, որ անընդունելի են նաև ֆիլմի դեմ ծավալված գործողությունները,-հաղորդում է «Anadolu» գործակալությունը:

Դիտվել է 767 անգամ:
Print Friendly

Leave a Reply