Այսօր նշվում է Սմայլիկի 30 տարին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2012 12:05

Այսօր Սմայլիկի տարեդարձն է: Սեպտեմբերի 19-ին լրացավ  նրա 30 տարին այն օրից, ինչ   կիրառվել է:

1982-ի սեպտեմբերի 19-ին Պետերբուրգի պրոֆեսոր Կարնեգի-Մելոն Սքոթ Ֆալմանը առաջին անգամ  ուղարկել է հաղորդագրություն-պիկտոգրամ, որը էմոցիա է նշանակել (վերջակետ- գծիկ- փակագիծ), ավելացնելով. «Առաջարկում եմ, որ այս պիկտոգրամն այսուհետ նշանակի ուրախություն: Նայիր նախադասության վերջը»:

Նորամուծությունն այնպես ակտիվորեն սկսեց կիրառվել, իսկ 90-ականներին պարզվեց, որ թե տխուր և թե ժպտացող Սմայլիկներն ի վիճակի չեն արտահայտելու  օգտատերերի բոլոր էմոցիաները,  ուստի  շուտով այն բազմաթիվ եղբայրներ ու քույրիկներ ունեցավ, որոնք արտահայտում էին բոլոր զգացումները:

Փորձագետները կարծում են, որ 30 տարին Սմայլիկի համար տարիք չէ: Նա դեռ  պատանի է ու դեռևս տեղ ունի կատարելագործվելու ու զարգանալու մյուս տեխնոլոգիաներին զուգահեռ:

Դիտվել է 1290 անգամ:
Print Friendly

Leave a Reply