Էստոնիայում կրկին սկանդալ է լեզվի շուրջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2012 11:39

Էստոնիայի կրթության նախարարությունը ռուսական կրթություն ստանալ ցանկացող երեխաներին առաջարկում է հեռանալ երկրից: Էստոնիայի խորհրդարանը մտադիր է օրենքում մասնավոր դպրոցների վերաբերյալ փոփոխություն մտցնել, որպեսզի կրթական համակարգը փոխադրեն պետական լեզվի: Այդպիսով, ռուսալեզու երեխաներն ապագայում չեն կարողանա կրթություն ստանալ մայրենիով: Ընդհանուր կրթության ու գիտության բաժնի վարիչ Իրենա Կյոսաարը հայտարարել է, որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները կարող են հեռանալ երկրից, եթե ցանկանում են մայրենիով կրթություն ստանալ:
«Եթե մարդը չի կամենում օգտագործել իր իրավունքը, ապա կարող է ապրելու ու կրթվելու համար այլ պետություն ընտրել:Էստոնիայի դպրոցների բոլոր շրջանավարտները հավասար մրցակցային իրավունքներ ունեն աշխատաշուկայում», -հայտարարել է նա:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply