Ֆրանսիական երգիծական հանդեսը տպագրելու է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2012 10:38

Երգիծական Charlie Hebdo ամսագրի խմբագիրը Ստեֆան Շարբոնյեն հայտնել է, որ չորեքշաբթի լույս է տեսնելու ամսագրի նոր համարը, որում տեղ են գտել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Նրա խոսքով, դրանք կխոցեն բոլոր նրանց ցգացումները, ովքեր ցանկանում են վիարվորված զգալ ու կբացեն մի ամսագիր, որը նախկինում երբեք չեն բացել:
Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները կտեղադրեն ամսագրի ներսում, վերջին էջին` “Ֆունդամենտալիզմ’ խորագրի ներքո: Ենթավերնագիրը կլինի` “Մուհամեդը ֆիլմ է նկարահանում”, որը փոխաբերական իմաստով նշանակում է`”Մուհամեդն իսկական կրկես է սարքել”: Ծաղրանկարների հրապարակումը նվիրվում է սկանդալային համարում ձեռքբերած ամերիկյան “ Մահմեդականների չքմեղությունը” ֆիլմին, որը, որոշ մահմեդականների կարծիքով, վիրավորական արտահայտություններ է պարունակում Մուհամեդ մարգարեի հասցեին: Ֆիլմից համացանցում հայտնված հատվածները հանգեցրել են ագրեսիայի բռնկումների իսլամական ու որոշ եվրոպական երկրներում:

Դիտվել է 1281 անգամ:
Print Friendly

Leave a Reply