Արամ Սաֆարյանը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 23, 2010 16:07

Այսօր խորհրդարանն ընտրում էր  մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին: Պատգամավորների գաղտնի քվեարկությամբ  82 կողմ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ նախագահ ընտրվեց առաջադրված միակ թեկնածու Արամ Սաֆարյանը ԲՀԿ-ից:

Սաֆարյանն իր նախընտրական խոսքում նշեց, որ առաջնորդվելու է 4 «Հ»-երի սկզբունքով՝  հարգանք, համագործակցություն, հետևողականություն և հանդուրժողականություն:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության  և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել 2009-ի վերջում, երբ ԲՀԿ-ական Մխիթար Մնացականյանը նշանակվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարար:

Դիտվել է 1331 անգամ:
Print Friendly

Leave a Reply