Բահրեյնն ու ԱՄԷ-ն բռնագրավել են Իրանի միջուկային օբյեկտներ ուղարկվող բեռը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 19, 2012 9:09

Բահրեյնն ու ԱՄԷ-ն բռնագրավել են Իրանին հասցեագրված մի քանի խմբաքանակ ծովային բեռ: Ինչպես հայտնում են աղբյուրները, բռնագրավված կոնտեյներներում սարքավորում և նյութեր են եղել` նախատեսված երկրի միջուկային ծրագրի իրականացմանը մասնակցող հետազոտական կենտրոնի ու համալիրների համար:

Բահրեյնի ու ԱՄԷ-ի իշխանությունները բռնագրավված բեռի մասին արդեն տեղեկացրել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որն այժմ լուծում է Իրանի հանդեպ պատժամիջոցների խստացման հարցը:

Աղբյուրի տվյալների համաձայն, կոնտեյներներից մեկում ածխածնային  մանրաթելեր են եղել, որոնք կիրառվում են ուրանը հարստացնող ցենտրիֆուգի մանրամասերի արտադրության մեջ:

Դեռևս տեղեկություն չկա, թե որտեղից էր գալիս բեռն ու ով է այն ուղարկել:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply