83-ամյա կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 19, 2012 0:44

Սեպտեմբերի 18-ին, ժամը 22:33-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով ցած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փրկարարների համատեղ ուժերով կանխվել է թիվ 105 շենքի 20-րդ բնակարանի բնակչուհի, 83-ամյա Վերգուշ Ասատրյանի ինքնասպանության փորձը:

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply