Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի կյանքի վերջին վայրկյանները հայտնվել են համացանցում,տեսանյութը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2012 22:04

Ցանցում հայտնվել է Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի կյանքի վերջին վայրկյանների սիրողական տեսահոլովակը: Կադրերում Քրիստոֆեր Ստիվենսին անգիտակից դուրս են տանում Բենգազիի հյուպատոսության շենքից: Նրա մահվան լուրը տարածվել էր, երբ մի քանի ժամ հետո դեսպանի մարմինը հայտնաբերել էին տեղական հիվանդանոցներից մեկում:
2012թ. սեպտեմբերի 12 -ին Բենգազիում ԱՄՆ-ի չորս քաղաքացի են զոհվել, ութը`վիրավորվել էին: Կատարվածի պատասխանատվությունը “Ալ-Կաիդա”  ահաբեկչական ֆիլմը իր վրա էր վերցրել:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ գողացվել են մի քանի արկղ գաղտնի փաստաթղթերով: Այդտեղ նշված են եղել այն բնակարանների հասցեները, որտեղ
տեղավորված են դեսպանատան աշխատակիցները, ինչպես նաև ամերիկացիների հետ համագործակցող լիբիացիների անունները: ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման պատճառը “Մահմեդականների անմեղությունը ” ֆիլմն էր, որը եգիպտական հեռուստատեսությամբ  ցուցադրումից հետո զանգվածային բողոքի ցույցեր և անկարգություններ սկսեցին Եգիպտոսում, Թունիսում,  Պակիստանում, Սուդանում, Աֆղանստանում ու Եմենում:

Դիտվել է 1510 անգամ:
Print Friendly

Leave a Reply