ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 18, 2012 21:48

Սեպտեմբերի 18-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության եւ  անվտանգության մշտական հանձնաժողովների նախագահների Համակարգող խորհրդակցության անդամները ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգեցին մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։
Հյուրերը եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարեցին պատվո հյուրերի հուշամատյանում։

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply