Բինգյոլում հարձակում ռազմական շարասյան վրա. 7 զոհ, 63 վիրավոր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2012 21:00

   Բինգյոլ-Մուշ  մայրուղու  15-րդ  կիլոմետրի վրա թուրքական բանակը Քարդեշլեր գյուղի կողմից ենթարկվել է ահաբեչական հարձակման:

Ինչպես հաղորդել է Բինգյոլի նահանգապետ Հաքան Գյուվենչերը` հրթիռային արկի պայթյունի հետևանքով բռնկվել է ավտոբուսը, որն ընթանում էր շարասյունում:

Գյուվենչերը հայտարարելով, որ 7 թուրք զինծառայող է զոհվել, կա 63 վիրավոր, որոնցից 7-ի վիճակը ծանր է գնահատվում, ասել է. «Հուսով ենք, որ այլ զոհեր չենք ունենա»: Նա նաև հայտնել է, որ վիրավորները Բինգյոլի հետ մեկտեղ ուղարկվել են նաև Էրզրումի, Էլյազըգի և Մալաթիայի հիվանդանոցներ:

Հակաահաբեկչական օպերացիա է սկսվել`ստանալով նաև օդային օգնություն,-գրում է թուրքական «Zaman»-ը:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply