Արդարադատության խորհուրդը դիմեց ՀՀ Նախագահին` Նելլի Աշրաֆյանինդատավորների թեկնածուների ցուցակից հանելու առաջարկությամբ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 18, 2012 19:10

Սույն թվականի սեպտեմբերի14-ին կայացավ Արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում Խորհուրդը, քննարկելով դատավորի թեկնածու Նելլի Աշրաֆյանի` ՀՀ արդարադատության խորհրդին հասցեագրված դիմումը և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 3-րդ մասով և 123-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով, որոշեց դիմել ՀՀ Նախագահին` Նելլի Աշրաֆյանինդատավորների թեկնածուների ցուցակից հանելու առաջարկությամբ:

Բացի այդ, Խորհուրդը, քննարկելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ նշանակելու համար ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 122-րդ, 123-րդ հոդվածներով և 111-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց հավանություն տալ՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար Մեխակ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ և Հովհաննես ՂԱԶԱՐՅԱՆԻ թեկնածություններին և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` համապատասխան պաշտոնում նշանակելու համար։

ՀՀ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply