Մեկնարկել է “Օգնիր եղբորդ” ծրագիրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 18, 2012 17:31

Մեկնարկել է “Օգնիր եղբորդ” քաղաքացիական նախաձեռնությունը և այն քաղաքական կուսակցության կողմից չի բացված, այլ միմիայն հասարակական նախաձեռնություն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցութփյան պատգամավոր Վահան Հովհաննսիյանը:
“Սիրիան հայերի համար շատ կարևոր երկիր է ոչ միայն այնտեղ դարեր ի վեր ապրած և ապրող հայ գաղութի, այլ նաև համաշխարհային առումով, քանի որ Սիրիայի հայկական գաղութը տվել է լավագույն կադրերը կրթական, գիտական և մյուս բոլոր որոլրտներում”,-խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին` ասաց Հովհաննսիյանը:
Նա նշեց, որ հայությունը Սիրիայում կարողացել է միշտ այնպես անել, որ Հայաստանն իր անկախանալուց հետո արաբական աշխարհում ճիշտ ընկալվի, և մենք չպետք է մոռանանք, որ սիրիահությունն ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը` տրամադրելով բազմաթիվ կամավորներ և տարբեր տեսակի օգնություններ:
Հովհաննսիյանը նկատեց, որ այն ինչ այսօր անվանում են արաբվական գարուն, իրականում դժոխային իրավիճակ է ստեղծել այդ տարածաշրջանում. “Մեծ տերությունները հետևում են «Բաժանիր, որ տիրես» կարգախոսին, սակայն հիմա բաժանում են, սակայն տիրել չեն կարողանում”,- ասաց պատգամավորը` ավելացնելով, որ սիրիահայերը անպաշտպան չեն, սակայն կան չքավոր ընտանիքներ, որոնք օգնության կարիք ունեն:
ՀՅԴ պատգամավորի խոսքով սփյուռքի նախարարությունն այժմ զբաղված է ավելի շատ սիրիահայերի ներգաղթի խնդիրներով, որպեսզի մեր պետությունը կարողանա ըստ պատշաճի դիմավորել սիրիահայ մեր հայրենակիցներին:
Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանն էլ իր հերթին ասաց, որ մենք այսօր բարոյական բացառիկ հանձնառություն ունենք` օգնելու մեր սիրիահայ եղբայրբերին:
“”Օգնիր եղբորդ” կարգախոսը կարող է միավորել բոլոր քաղաքական ուժերին: Մեզ համար խնդիրը առաջին հերթին բարոյական ու զգացական հենք ունի. աշխարհում որևէ հայ չի կարող անտարբեր լինել սիրիահայության խնդիրների նկատմամբ”,- ասաց Լիլիթ Գալստյանը:
Նա նշեց, որ օգնություն ուղարկող ինքնաթիռը կիսով չափ արդեն լցվել է: Հսկայական օգնություն է ցուցաբերել նաև Արցախը:

Վահե Մակարյան

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply