Տավուշի մարզի 72 դպրոցներին կնվիրաբերվի համակարգչային տեխնիկա եւ գույք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 18, 2012 15:25

Հայաստան՚ համահայկական հիմնադրամը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը եւ ՙՎարդանյաններ՚ ՍՊԸ-ն հանդես են գալիս համատեղ ծրագրով

 

Երեւան, 18 սեպտեմբերի, 2012թ.: ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամը Հայաստանում Հնդկաստանի դեսպանության եւ ՙՎարդանյաններ՚ ՍՊԸ-ի հետ համատեղ Տավուշի մարզում մեկնարկել է լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում 19 քաղաքային եւ 53 համայնքային դպրոցի կնվիրաբերվի համակարգչային տեխնիկա եւ գույք:

 

Ներկայումս մարզում գործող 82 հանրակրթական եւ հիմնական դպրոցներից միայն 10-ում կան բավարար թվով համակարգիչներ: ՙՀայաստան՚ հիմնադրամը խնդրի լուծման նպատակով 2011թ. հոկտեմբերին Հնդկաստանի կառավարության հետ կնքեց Հուշագիր` Տավուշի մարզի դպրոցների համակարգչային զինման վերաբերյալ: Հիմնադրամը նախապես հոգացել է նաեւ ուսուցիչների վերապատրաստման խնդիրները:

 

Հնդկաստանի կառավարության հովանավորությամբ դպրոցներին կնվիրաբերվի 550 համակարգիչ եւ 72 տպիչ: Իսկ համակրգիչների տեղադրման եւ ինտերնետ կապի ապահովման նպատակով Հայաստան կժամանեն հնդիկ մասնագետներ: Մինչեւ սեպտեմբերի վերջ համակարգչային տեխնիկան երկու խմբաքանակով կհասնի Հայաստան:

 

Համակարգչային դասասենյակների կահավորումն էլ հովանավորել է ՙՎարդանյաններ՚ ՍՊԸ-ն` հանձին հիմնադրամի բարերար Միքայել Վարդանյանի:

 

Ծրագրի արդյունքում` 16 183 աշակերտ կարող է ստանալ համակարգչային պատշաճ գիտելիքներ:

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply