Որակազրկում երկու տարով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 18, 2012 15:29

Այսօր Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, հանդիպելով  զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հայտնեց, որ հակամարտություն կա Հայաստանի ու Եվրոպայի ուշուի ֆեդերացիաների միջև և մեր երկրի ներկայացուցիչները որակազրկվել, չեն մասնակցելու 2014-ին կայանալիք Հին աշխարհամասի առաջնությանը: Խարդախություններ են եղել 2012-ին Տալլինում կայացած Եվրոպայի առաջնությունում: Մերոնք դժգոհել են անարդարություններից և այժմ ստիպված են պատիժ կրել:

Ի դեպ, Հայաստանի ֆեդերացիայի նախագահը, դժգոհ լինելով մեր թիմի անդամների նկատմամբ դրսևորվող անարդար վերաբերմունքից, Տալլինում ցուցադրաբար չի շարունակել մրցավարական աշխատանքը: Ապա Հայաստանի ուշուի ֆեդերացիան նամակ է ուղարկել  Եվրոպայի և ազգային բոլոր ֆեդերացիաներին` պահանջելով,  որ առաջնության գլխավոր մրցավար  Ալեքսանդր Ռանդունցևին պաշտոնից հեռացնեն և այլևս չվստահեն  գլխավոր մրցավարի պարտականություն:

Եվ ահա, ամիսներ անց պատասխան է ստացվել, որ քայլեր են ձեռնարկվել և Հայաստանի ֆեդերացիան էլ որակազրկվել է:

Չոբանյանը հայտնեց, որ, արդարությունը վերականգնելու համար, դիմելու են տարբեր ատյանների, այդ թվում նաև ՄՕԿ-ի ղեկավարությանը:

Ի դեպ, հակամարտություն կա նաև ուշուի Եվրոպայի ու միջազգային ֆեդերացիաների միջև: Իսկ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցելու են 2013-ին կայանալիք աշխարհի առաջնությանը:

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply