Խուլիգանական դրդումներով սպանություն կատարածը ձերբակալված է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 18, 2012 14:34
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից  ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ  հրապարակից  իրենց մոտ է տեղափոխվել 1977 թ. ծնված Նվեր  Սերգեյանի դիակը:
Պարզվել էր, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Սևան քաղաքի երկաթգծի կայարանամերձ հրապարակում վիճաբանություն էր տեղի ունեցել Նվեր  Սերգեյանի և 1986 թ. ծնված  Արամ  Ղազարյանի միջև, որի ընթացքում Ա. Ղազարյանը  «Միցուբիշի»  մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Նվեր Սերգեյանին և դիմել փախուստի:
Վրաերթի հետևանքով Նվեր Սերգեյանը մահացել էր:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի (սպանությունը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որով Արամ Ղազարյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության ծառայողները Այգավան գյուղում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրում հայտնաբերել և բերման են ենթարկել Արամ Ղազարյանին:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Դիտվել է 754 անգամ:
Print Friendly

Leave a Reply