Ռուսաստանը արգելել է հայկական իշխանի ներմուծումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 18, 2012 14:22

Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայությունը` «Ռոսսելխոզնադզորը», արգելել է Ռուսաստանի տարածք իսլանդական Vinnslustooin HF արտադրության եւ հայկական «Ակվատեխավտոմատիկա» ըկերության արտադրանքի ներմուծումը: Արգելքը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 27-ից:
«Ռոսսելխոզնադզորի» տեղեկատվության համաձայն, իսլանդական սառեցված սկումբրիա եւ Հայաստանից ներմուծվող իշխան ձկան մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկների խմբի բակտերիաներ: Այս ընկերությունները նախկինում նույնպես հայտնվել են Ռուսաստան ներմուծվող ընկերություններին ներկայացված պահանջները խախտողների «սեւ ցուցակում»:
«Ռոսսելխոզնադզորը» նաեւ խիստ հսկողության տակ է առել Բրազիլիայից, Դանիայից, Լիտվայից, Ուկրաինայից եւ Իսպանիայից ներմուծվող մի շարք մսային եւ ձկնային արտադրանքների նկատմաբ` «աղիքային ցուպիկների խմբի բակտերիաների առաջնային հայնաբերման կապակցությամբ»: Խիստ հսկողություն է սահմանվել նաեւ Լիտվայից ներմուծվող կաթնամթերքի նկատմամբ` կաթնաշոռի պարունակության մեջ խմորիչներ հայտնաբերելու կապակությամբ:

NEWS.am

Դիտվել է 681 անգամ:
Print Friendly

Leave a Reply