Խոզագրիպով հիվանդների թիվը հատել է 35.000-ի սահմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 16, 2009 17:07

Xozi-gripԽոզագրիպի H1N1 վիրուսով վարակակիրների թիվը 3 օրվա ընթացքում ավելացել է 6.259-ով` հասնելով 35.928-ի: Աճել է նաև մահացությունների թիվը` 3 օրվա ընթացքում ավելանալով 18-ով: Ընդհանուր առմամբ, մինչև հիմա խոզի գրիպից մահացել է 167 հոգի:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տեղեկատվության (www.who.int)` աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված` համաճարակային գործընթացում ընդգրկելով նոր տարածքներ:

2009թ. հունիսի 15-ի դրությամբ մարդկանց շրջանում հարուցված խոզի գրիպի դեպքեր են գրանցվել 76 երկրներում:

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply