400-ից ավել ընտանիքներ 2 շաբաթով իրենց տանն են հյուրընկալելու սփյուռքահայերի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 20, 2009 13:56

2009թ. մայիսին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկեց «Արի տուն» ծրագիրը:Սփյուռքի տարբեր հատվածներում 14-25 տարեկան երիտասարդներ 6 ամիս շարունակ 2 շաբաթ տևողությամբ երկուական խմբերով կհյուրընկալվեն հայաստանաբնակ հայ ընտանիքներում: Ծրագիրն իրականացվում է Երևանում և Կոտայքի, Արարատի, Արմավիրի Արագածոտնի մարզերում: Հյուրընկալել ցանկացողները պետք է դիմեն տեղական ինքնակառավարման մարմիններին: Որպես նախապայման`սփյուռքահայ երիտասարդները պետք է համապատասխանի տվյալ ընտանիքում ապրող երեխաների տարիքին և սեռին:Արդեն իսկ գրանցվել են 400-ից ավելի ընտանիքներ:

Ճանապարհածախսը կհոգան երիտասարդները, բայց Հայաստան ժամանելուց հետո ողջ ծախսն իր վրա է վերցնում պետությունը: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասում է, որ ծրագրի ընթացքն ապահովելու համար որոշ կազմակերպությունների միջև հայտարարվել է մրցույթ, դրա համար էլ նախատեսված բյուջեն գաղտնի է պահվում:

Սփյուռքահայ երիտասարդների համար նախատեսվում է միջոցառումների լայն ծրագիր`պարի, պատմության դասընթացներ, այցելություններ տարբեր հուշահամալիրներ և Հայաստանի տարբեր շրջաններ: Ծրագրի նպատակն է սփյուռքաբնակ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայստանն իր բոլոր կողմերով ` կենցաղ, առօրյա, մշակույթ, պատմություն,աշխարհագրական տարածք:

Նախարարը հույս ունի, որ ծրագիրը շարունակական կլինի, և հետագայում հայաստանաբնակ երիտասարդերը ևս կհյուրընկալվեն Սփյուռքի տարբեր օջախներում:

Դիտվել է 1657 անգամ:
Print Friendly

Leave a Reply