Հիջաբով հաղորդավարուհիներից հետո եգիպտական ուղեկցորդուհիներին ևս հաջողվեց պաշտպանել իրենց իրավունքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2012 13:01


Եգիպտական «Egypt Air» ավիաընկերության ուղեկցորդուհիները սկսած 1990 թվականից դիմում էին ընկերության ղեկավարությանը`խնդրելով թույլ տալ իրենց կրել ավանդական մուսուլմանական կանացի գլխաշոր: Սակայն բոլոր փորձերը ապարդյուն էին անցել: Նրանց պատասխանում էին, որ այդ մասին խոսք անգամ չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ նախագահի կինը`Սյուզան Մուբարաքը, գլխաշոր չի կրում,-գրում է «Anadolu» գործակալությունը:
«Egypt Air» ընկերության աշխատակցուհիներից մեկի խեսքերով`1942 թվականից ընկերությունում գոյություն ունի գրավոր օրենք, որը արգելում էր իրենց հիջաբ կրել:
Ուղեկցորդուհիների հայտարարված գործադուլի արդյունքում նրանց հետ հանդիպեց Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարը, որն էլ հայտնեց արգելքի վերացման մասին:
Ուղեկցորդուհիները խոստովանել են, որ իրենց ոգեշնչել էր Եգիպտոսում կին-հաղորդավարուհիների պայքարը իրենց իրավունքների համար:

Դիտվել է 653 անգամ:
Print Friendly

Leave a Reply