Անջելինա Ջոլի. Փախստականներին օգնելու համար ավելի շատ ջանք եմ գործադրելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2012 12:57


Հայտնի դերասանուհի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատի հատուկ դեսպան Անջելինա Ջոլին Սիրիայում ծավալված դեպքերի պատճառով փախած և հարևան երկրներում ապաստանած փախստականներին այցելելու համար այս անգամ Իրաքում էր:
Ջոլին նախորդ օրը Բաղդադում Իրաքի արտգործ նախարար Հոշյար Զեբարի հետ հանդիպելուց հետո հաջորդ օրը առավոտյան Էրբիլե բնակավայր էր գնացել: Ջոլին հայտնելով, որ շատ ուրախ է Իրաքի հյուսիս այցելելու համար, ասաց նաև, որ գոհ է սիրիացի փախստականներին տարածաշրջանի կառավարության կողմից տրամադրված օգնությունից,-գրում է թուրքական «Zaman»-ը:
«Սրանից հետո իմ անունից փախստականներին օգնություն հավաքելու համար ավելի շատ ջանք կգործադրեմ»,-ասել է Ջոլին:
Ջոլին խոսելով նաև Ուրդուն և Թուրքիա կատարած այցերի մասին, հույս է հայտնել, որ նորից կայցելի Հյուսիսային Իրաք:
Իսկ Բարզանին, կարևորելով հայտնի դերասանուհու այցը, ասաց. «Հավատացած եմ, որ այս այցը փախստականների համար մի մեծ բարոյական խթան հանդիսացավ»:

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply