Անգելա Մերկելը բարձր գնահատեց Թուրքիայի օգնությունը սիրիացի փախստականներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2012 12:50


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է սիրական ճգնաժամին և հայտնել է, որ Գերմանիան այդ հարցում համակարծիք է Եվրամիության և ԱՄՆ-ի հետ,-հաղորդում է «Anadolu» գործակալությունը:
Մերկելը ասել է, որ շատ է ցավում, որ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ցայսօր վճռական քայլերի չի դիմել Սիրիայում վիճակը կարգավորելու համար: Նա նաև բարձր է գնահատել Թուրքիայի գործողությունները`կապված սիրիացի փախստականներին օգնություն տրամադրելու և նրանց իր տարածքում տեղավորելու հետ:
Մերկելը նաև հայտնեց, որ ամերիկացի սկանդալային հովիվ Թերի Ջոնսին արգելված է Գերմանիա մտնել: Հակաիսլամական ֆիլմի հանրային ցուցադրումը արգելելու վերաբերյալ Մերկելը կարծիք հայտնեց, որ այդ հարցը պետք է դիտարկել իրավական տեսանկյունից:

Դիտվել է 757 անգամ:
Print Friendly

Leave a Reply