Մերկ հերցոգուհու լուսանկարների շուրջ աղմուկը շարունակվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2012 12:06

Չնայած թագավորական ընտանիքի փաստաբանների կողմից հնչեցված նախազգուշացումներին, եվրոպական ևս մեկ ամսագրում են հայտնվել Քեյթ Միդլթոնի լուսանկարները, որոնցում երիտասարդ հերցոգուհին առանց կրծկալի է:
Իտալական «Chi» ամսագիրը, ինչպես և ֆրանսիական «Closer»-ը, որոնք առաջինն են հրապարակել սկանդալային լուսանկարները, պատկանում են իտալական «Mondadori» հրատարակչական խմբին, որի տերը Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին է:
Երիտասարդ հերցոգուհու լուսանկարների հրապարակումը պատասխանն են թագավորական ընտանիքի` Ֆրանսիայի դատարան ներկայացված հայցին, որով խնդրում են ընդհանրապես լրիվ արգելել բրիտանական միապետներին արատավորող լուսանկարների հրապարակումը: «Chi» ամսագիրը 26 էջ է տրամադրել կիսամերկ հրցոգուհու լուսանկարներին: Խմբագրության ներկայացուցչությունը հայտնել է , որ չեն վախենում իրենց արարքի հետևանքներից, քանի որ հիշյալ լուսանկարներն արդեն հասարակայնության սեփականությունն են դարձել «Closer»-ի էջերում հայտնվելուց հետո:

Դիտվել է 1412 անգամ:
Print Friendly

Leave a Reply