Երկու զոհ.ճանապարհատրանսպորտային պատահար Ապարան-Արտաշավան ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 18, 2012 11:30

Սեպտեմբերի 18-ին, ժամը 05.52-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Արտաշավան ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում “Մերսեդես e320” մակնիշի 04 ՍՏ 151 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել և բախվել էլ. սյանը, ինչի հետևանքով երկու ուղևոր տեղում զոհվել են: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Արևշատ Գաբրիելյանին (վարորդ), ով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև՝ “Արմենիա” բժշկական կենտրոն (առողջական վիճակը ծայրահեղ ծանր է): փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածներին:

Դիտվել է 737 անգամ:
Print Friendly

Leave a Reply