Գյումրեցի աղքատ և ծնողազուրկ երեխային փորձել են գնել 7000 դոլարով (video)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 18, 2012 10:20

Մենք Գյումրիում տիրող զարհուրելի ու ահագնացող չափերի հասնող աղքատության ենք ականատես լինում ամեն օր, երբ օգնություն բաժանելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շրջագայում ենք քաղաքի ծայրամասային տնակային ավաններում ու թաղամասերում: Ավելին, աղքատությունից զատ ընտանեկան դժբախտությունների պատմություններ ենք լսում, որոնցից չհուզվելու համար մարդ պարզապես պետք է քար սիրտ ունենա:

Այսօր ներկայացվող մեր հերթական տեսանյութը ծայրահեղ աղքատության մեջ հայտնված և կոմունալ բոլոր միջոցներից, անգամ ջրից զուրկ խարխուլ մի խրճիթում իրենց չորսամյա թոռան հետ ապրող տարեց ամուսինների մասին է:

Երկուս ու կես տարի է, ինչ նրանց աղջիկը գտնվում է կալանավայրում, և քանի որ վերջինս միայնակ մայր է եղել, նրա երեխային` չորսամյա Ալենին պահում են տատն ու պապը: Փոքրիկ Ալենի մոր դատապարտվելուց հետո անհայտ մարդիկ պապիկին փորձել են համոզել` վաճառել երեխային:

«Շիրակ կենտրոն»

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply