Սերբիայի իշխանությունները Կոսովոյի ճանաչման համար մտադիր են հանրաքվե անցկացնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2012 10:03

Սերբիայի  իշխանությունները հնարավոր է համազգային հանրաքվե անցկացնեն, որի նպատակն է Կոսովոյի անկախությունը ճանաչել հետագայում Եվրամիություն ինտեգրելու համար:

“Եթե հասարակ մի պայման դրվի, որ Սերբիան փաստացի  ճանաչում է Կոսովոն հանուն եվրաինտեգրացիայի, ապա չի բացառվում, որ մեր երկրում   “Կոսովո կամ Եվրոպա” հարցադրմամաբ հանրաքվե անցկացվի, գրում է բելգրադյան “Երեկոյան լուրեր” թերթը: Կոսովոյի անկախացման հարցը 2008-ին բարձրացրել են ալբանացիները: Միջազգային շատ փորձագետներ ու քաղաքական գործիչներ բացահայտ ասում են, որ Սերբիայի հետագա եվրաինտեգրման համար, որը երկար տարիներ է ձգտում ԵՄ մտնել, հնարավոր կլինի միայն այն պայմանով, եթե Կոսովոյի անկախությունը ճանաչվի:

Մինչ այժմ Բելգրադի իշխանությունները` դեմոկրատների գլխավորությամբ ու Բորիս Տադիչի առաջնորդությամբ հայտարարել էին “և կոսովոն, և ԵՄ-ն” քաղաքականության մասին, ինչը ենթադրում է  ինքնահռչակ հանրապետության պահպանումը Սերբիայի կազմում ու, միանշանակ, ԵՄ-ին մոտենալու պահանջների կատարում:

Նախագահական ու խորհրդարանական գարնանային ընտրությունների արդյունքներով, Տադիչին ու դեմոկրատներին փոխարինեցին ընդդիմադիրները` Տոմիսլավ Նիկոլիչի գլխավորությամբ: Սերբիայի նոր քաղաքական առաջնորդները կարծում են, որ “և Կոսովոն, և ԵՄ-ն” քաղաքականությունը փաստորեն դեմ է առել խուլ պատին: Դա հասկանալի դարձավ  Գերմանիայի վերջին հայտարարություններից, երբ Բելգրադին ու Պրիշտինին  մատնանշեցին, որ անհրաժեշտ է պայմանագիր կնքել, որը պատմականորեն թշնամացած կողմերին  կպարտավորեցնի բարիդրացիական հարաբերություններ ունենալուն:

Սպասելիքներ կան, որ սեպտեմբերի վերջին այդ հարցում պարզություն կմտնի:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply