ԵՄ-ի ու Իրանի ներկայացուցիչները Ստամբուլում քննարկելու են ԻԻՀ-ի միջուկային ծրագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2012 9:21

Իրանի միջուկային ծրագրի շուրջ հերթական խորհրդակցությունները տեղի կունենան այսօր,  այն անց են կացնելու եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու ԻԻՀ-ի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլը: Հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում:

Էշթոնը հայտարարել է, որ բանակցությունները պաշտոնական  չեն, սակայն հնարավորություն կընձեռեն Թեհրանին մեկ անգամ էլ փորձել  համոզել վստահությունն ամրապնդելու քայլեր անել:

Այս տարի “վեցնյակը” (ՄԱԿ-ի անվտանգության 5 մշտական անդամներն ու Գերմանիան) Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպել է 3 անգամ: Բոլոր հանդիպումներն էլ ավարտվել են առանց շրջադարձային որոշումների:

 

 

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply