Ռոմնին Օբամային ընտրողներին ձրիակերներ է անվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 18, 2012 9:08

Mother Jones ամսագրի կայքը սեպտեմբերի 17-ին հրապարակել է մի տեսանյութ, որում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ռոմնին իր հակառակորդի ընտրողների մասին վիրավորական խոսքեր է ասում: Տեսագրությունը կատարվել թաքնված տեսախցիկով, փակ միջոցառման ժամանակ, որտեղ նախագահի թեկնածուն ելույթ էր ունենում պոտենցիալ հովանավորների առջև:
Նա Օբամային ընտրողներին բնութագրել է որպես սեփական կյանքի մասին հոգ տանելու անընդունակ մարդիկ, որոնք ապրում են պետությունից ստացած ողորմությամբ:
“Նրա համար քվեարկողների 47%-ն այն մարդիկ են, որոնք կախված են կառավարությունից, որոնք իրենց զոհ են համարում, որոնք հավատում են, որ կառավարությունը պատասխանատու է հոգ տանել իրենց համար”,ասում է Ռոմնին: Նա նշում է, որ այդ մարդիկ հարկեր չեն վճարում:
Օբամայի շտաբը հատուկ հայտարարությամբ մեկնաբանել է այդ տեսանյութը, որում Ռոմնիի խոսքերը ցնցող են անվանվել: Հայտարարության մեջ ասվում է, որ դժվար է ԱՄՆ նախագահ պատկերացնել մեկին, ով այդքան արհամարհանքով է արտահայտվում ազգի կեսի մասին:
Իսկ Ռոմնիի շտաբն էլ շտապել է հավատացնել, որ հանրապետական թեկնածուն մտահոգվում է աղքատների ու գործազուրկների մասին ու ցանկանում է օգնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Օբամայի ստեղծած տնտեսական պայմաններում գոյատևելու համար:
Mother Jones չի հայտնում, թե որտեղ ու երբ է կատարվել տեսագրությունը` պաշտպանելով դրա հեղինակին: Նշվում է միայն, որ Ռոմնին այդ հայտարարությունն արել է արդեն Հանրապետական կուսակցությունում նախագահի թեկնածու ճանաչվելուց հետո:

Դիտվել է 969 անգամ:
Print Friendly

Leave a Reply