Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն անցանկալի հաշվով պարտվել է Ճապոնիայի ընտրանուն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 17, 2012 22:31

Սեպտեմբերի 17-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել Հայաստանի և Ճապոնիայի մինչև 16 տարեկան ֆուտբոլիստների  հավաքականների ընկերական հանդիպումը: Այն ավարտվել է 7:0 հաշվով` հօգուտ հյուրերի: Խաղի ավարտից հետո թիմերը իրացրել են 11 մ-նոց հարվածաշար, որի արդյունքում կրկին հաղթել է Ճապոնիայի հավաքականը՝ 5:3 հաշվով:

Ճապոնիայի մինչև 16 տարեկանների  հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք մինչև 16 տարեկանների Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, որը մեկնելու է սեպտեմբերի 18-ին:

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply