Հայ շախմատիստները ետ են մնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 23, 2010 14:13

Իրանի Մաշադ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 6 շախմատիստներից համեմատաբար հաջող է հանդես գալիս  Լևոն Բաբուջյանը:

Մեր գրոսմայստերը խաղացված 5 տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և բաժանում է 4-7-րդ տեղերը:

Ի դեպ,  Բաբուջյանը, ինչպես նաև Գևորգ Հարությունյանն ու Սուրեն Պողոսյանը վստահորեն էին մեկնարկել և առաջին չորս տուրերում միայն հաղթանակներ էին տարել, սակայն հերթական պարտիաներում վերջին երկուսը պարտություն կրեցին և այժմ ունեն 4-ական միավոր:

Միավորների նույնպիսի պաշար է հավաքել նաև գրոսմայստեր Արա Մինասյանը: Աղասի Ինանցը և Վարուժան Բաբախանյանը վաստակել են 3 և 2,5միավոր: Նրանք զգալիորեն ետ են մնում:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով:  Խաղացվելու է 11 տուր:

Դիտվել է 1544 անգամ:
Print Friendly

Leave a Reply