Սումգայիթի գործարանի պայթյունի հետևանքով հինգ մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2012 20:38

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25կմ հեռավորության վրա գտնվող խոշոր արդյունաբերական Սումգայիթ քաղաքի գործարաններից մեկում երկուշաբթի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով հինգ մարդ է զոհվել և մի քանիսը վիրավորվել են:

Նախնական տվյալների համաձայն, պայթյունի պատճառը վառելիքի պահեստամասի հրդեհն էր: Ինչպես հաղորդում են Ադրբեջանի ԱԻ հակահրդեհային պահպանության ծառայությունից, դեպքի վայրում են մինչև  50 հրդեհային հաշվարկներ  և ուղղաթիռներ, որոնք փորձում են մեկուսացնել կրակը: Սումգայիթի քաղաքային հիվանդանոց են տեղափոխվել քիմիական ծխից  թունավորված  վեց տուժած, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Դիտվել է 1154 անգամ:
Print Friendly

Leave a Reply