Այվազյանը զարմացած է… միգուցե իրեն էլ ե՞ն քցել. Նա նաև անուններ է տալիս

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 17, 2012 16:32


Վարդան Այվազյանը անկեղծորեն զարմացած է, թե ինչու է Նյու-Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը իր հանդեպ գործ հարուցել:
“Ինչու համար են տարել հենց Նյուր-Յորքի հարավային շրջան: Ինչու համար է արբիտրաժային գործը գնում այնտեղ, որովհետև այդ կազմակերպության երեք նախկին անդամների` Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիների նույն ձևով քցել են,-զարմացած հարցրեց և իր հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Միջազգային արբիտրը Վարդան Այվազյանի մասնակցությունն այս գործին մերժել է, որովհետև անհիմն է ճանաչել: Այ, եթե Միջազգային դատական Արբիտրաժը վարույթ ընդուներ, այդ ժամանակ ես կասեի ժողովուրդ ջան ես համաձայն եմ: Բայց հարց չի՞ առաջանում ձեզ մոտ”, թե 2008-ի որոշումը ինչու է 2012-ին ի հայտ է գալիս”,- կրկին զարմացած տոնով հայտարարեց բանախոսը` առաջարկելով այս գործը Նյու-Յորքից տեղափոխել Հայաստան և Հայաստանի վարչական դատարանում քննել:
“Եթե ես մեղավոր եմ, ապա մինչև վերջ կվճարեմ, պատրաստ եմ գնալ հուր հավիտյան նստել”:
Վարդան Այվազյանը այս ամենի հետևում այլ մարդկանց և ուժերի է տեսնում: Նա հատկապես մատնացույց արեց Hetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանին` նշելով, որ Բաղդասարյանի որդին աշխատում է “Գլոբալ Գոլդ Մայնինգ” ընկերությունում, ուստի Hetq.am-ը Է. Բաղդասարյանի միջոցով պատվերն ու փողն ստացել է և այս նյութը գրել իր մասին:
Այվազյանը նաև հետևյալ կերպ անձագանքեց նյութում տեղ գտած այն “կոռումպացված” որակմանը իր մասին. “Կոռումպացվածը գրողն ա: Չարությունը ոմանց որդի պես ուտում ա, հասկանում եմ, որ փող աշխատելը լավ բան ա, բայց ոչ հոգեվաճառությամբ: Մարմնավաճառությունն ավելի լավ ա, քան հոգեվաճառությունը”:
Հիշեցնենք որ hetq.am լրատվական կայքում տեղադրվել էր մի հոդված, համաձայն որի սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել Կատարողական թերթ՝ Վարդան Այվազյանի հանդեպ կատարման համար հօգուտ «”Գլոբալ Գոլդ Մայնինգ” ՍՊԸ-ի («ԳԳՄ)։ Կատարողական թերթը տրամադրվել է դատավոր Զեյ Փոլ Օտկենի (J. Paul Oetken) որոշման հիման վրա եւ այդ որոշումը (թիվ. 12,1260) առանց բողոքարկման, վերջնական ուժի մեջ մտնելուց հետո։ Կատարման թերթի պայմաններով ԳԳՄ-ի օգտին կայացրած որոշմամբ պետք է գանձվի երեսունյոթ միլիոն հինգ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր յոթանասունութ ԱՄՆ դոլար եւ երկու ցենտ ($37,537,978.02):
Իսկ այն տեղեոկությունը, թե դատարանի որոշմամբ բռնագանձել են Այվազյանի` ԱՄՆ-ում ունեցած ունեցվածքը, այդ թվում անասունները, Վարդան Այվազյանն ասաց. “Եթե ունեմ, թող բռնագանձեն, իրենց լինի”:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply