Պատերազմի հավանականությունը զրո է. Աշոտ Մանուչարյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 17, 2012 16:15


Աշոտ Մանուչարյանը երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը կապում է դրսի ուժերի ազդեցության հետ: Այս թեմայով այսօր լրագրողների հետ հանդիպմանն իր մտքերը հայտնեց նախկին “Ղարաբաղ “կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Երկրի վիճակը շատ բարդ է, շատ ծանր ու լի մարտահրավերներով. սա միգուցե ընթացիկ բառակապակցություն կլիներ, եթե չլիներ այն ամենը, ինչ կատարվում է աշխարհում և անմիջապես մեր հարևանությամբ”,-ասաց բանախոսը` նկատելով, որ Վերլուծաբանների կողմից խոստացվում է, որ մարտահրավերների կարգը գնալով բարդանալու է և Հայաստանն ավելի ու ավելի վատ վիճակում է հայտնվելու. և դա ցավալիորեն արդարանում է:
Այս իմաստով տարբեր կետերից մենք տեսնում ենք ու կտեսնենք թվացյալ արձագանքներ այդ բարդությանը: Կարևորն այն է, որ մենք կարողանանք հասկանալ, թե արդյո՞ք այդ բարդության խնդիրների պատասխա՞ն է այս կամ այն քայլը։ Այս տեսակետից ինձ համար բոլոր այն քայլերը, որ կատարում են կուսակցությունները և պետական ատյանները, որևէ փոփոխություն այդ փիլիսոփայության մեջ չեն խոստանում,-նկատեց Ա. Մանուչարյանը:
Նախկին “Ղարաբաղ” կոմիտեի անդամին ավելի շատ կհետաքրքրեր, եթե հարցերը լինեին բաճկոնների վերաբերյալ, քան տիրող իրավիճակը, քանի որ բաճկոնն, ըստ նրա, ավելի լուրջ քաղաքական կատեգորեա է, քան այն ամենն, ինչ որ կատռարվում է կամ արվում է այսօր. “ Հագուկապի միջին գինը, որ մենք տեսնում նք մեր պառլամենոտւմ, մոտավոապես 20-50 հազար դոլար է կազմում, նայած թե լկտիության որ աստիճանն է դրսևորում այս կամ այն անձնաավորությունը: Եթե հաշվենք, որ այդպիսի կեցվածք ունեն մեր երկրում առնվազն 2-3 հազար մարդ, ապա դուք արդեն ներդրումներից թաքնված 100-200 մլն դրամ կարող եք տեսնել բացահայտ”:
Անդրադառնալով պատերազմի հավանականությունը վերջին իրադարձություններից հետո, Ա. Մանուչարյան հակիրճ և հստակ պատասխանեց. “Պատերազմի հավանականություինը զրո է”:

Վահե Մակարյան

Դիտվել է 1119 անգամ:
Print Friendly

Leave a Reply