Հայաստանի ձյուդոյիստների անհաջող մրցելույթը «Գրան պրի» մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | February 23, 2010 13:50

Հայաստանի ձյուդոյիստներն անմասն մնացին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված «Գրան պրի» մրցաշարում խաղարկված մեդալներից:

Մեր երկրի հինգը ներկայացուցիչներից միայն 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանին հաջողվեց հաղթահարել խմբային մրցափուլի արգելքը և մտնել 1/4 եզրափակիչ: Բայյց հետագայում նա պարտվեց ու նույնպես դուրս մնաց պայքարից:

66 կգ քաշայիններ Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը, ինչպես նաև Ռոբերտ Վարդանյանը (73 կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ) տանուլ տվեցին իրենց առաջին իսկ գոտեմարտերը և դարձան հանդիսականներ:

Ներկայումս ձյուդոյի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Արթուր Գևորգյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Դյուսելդորֆում:

Փետրվարի 26-ին Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը և Արտյոմ Բաղդասարյանն  ուղևորվելու են Չեխիայի մայրաքաղաք Պրահա, որտեղ փետրվարի 27-28-ը կմասնակցեն աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը:

Դիտվել է 1170 անգամ:
Print Friendly

Leave a Reply