Ռոման Բերեզովսկին խաղադաշտ էր դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 17, 2012 14:35

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու թիմը` Մոսկվայի «Դինամոն», շարունակում է անհաջող հանդես գալ Ռուսաստանի  բարձրագույն խմբի առաջնությունում: Այն 8-րդ տուրում  հյուրընկալվել էր Ռոստովի համանուն թիմին:

Հանդիպման 62-րդ րոպեին տանտերերից աչքի ընկավ Յան Գոլենդան:  «Ռոստովը» հաղթեց 1:0 հաշվով:

Բերեզովսկին խաղադաշտ էր դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և չփոխարինվեց:

Դիտվել է 884 անգամ:
Print Friendly

Leave a Reply