Սեպտեմբերի 22.Արեգակի գերակտիվություն, թե աշխարհի վերջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | September 17, 2012 14:28

Արեգակի վրա ճաքեր են առաջացել: Այս նորությունը բոլորովին վերջերս ցնցեց աշխարհը: Գիտնականները հանգստացրին. Արեգակը մասերի չի բաժանվի, ու մեզ տիեզերական աղետ չի սպառնա, սակայն մագնիսական հզոր փոթորիկներ կլինեն: Եվ նույնիսկ նշեցին ամսաթիվը` սեպտեմբերի 22: Սակայն, համացանցում հայտնվեցին  նումերոլոգների հաշվարկները: Նրանք վստահեցնում են , որ  Արեգակի չտեսնված ակտիվության  օրը քվանտային թռիչք կսկսվի, որը կավարտվի դեկտեմբերի 22-ին` ապոկալիպսիսով:

Արեգակնային գրոհ, թե Սվարոգի օր

Սլավոնա-արիական օրացույցի համաձայն հիմա ոչ թե 2012, այլ 7520 թիվն է: Սա կյանքի 144-րդ շրջանն է, ու 16-րդ տարին` Տարիների շրջանում. արդյունքներն ամփոփելու տարին:  Իսկ շատ շուտով, սեպտեմբերի 22-ին կսկսվի  աստղային տաճարում  աշխարհի արարման 7521-րդ տարին: Այդ օրվանից Երկրի վրա կսկսվի նոր դարաշրջանը` Սվարոգի օրը: Հինսլավոնական գիտության  կողմնակիցները վստահեցնում են, որ այդ ամսաթիվն է դառնալու Արեգակի էներգիայից մաքրման օր: Այդ կարծիքը պաշտպանում են նաև նումերոլոգները: Նրանց հաշվարկներով, մաքրումը կտևի 87 օր ու այդ ժամանակ կավարտվի քվանտային թռիչքն ու ապոկալիպսիսը:

Այսինքն, մեզ կրկին ահաբեկում են դեկտեմբերի 22-ով: Ստացվում է, որ հին մայաների օրացույցով սպառնացող աշխարհի վերջն անխուսափելի է:

Այս կանխատեսումները զարմանալիորեն համընկան գիտնականների վերլուծությունների հետ: Նրանք Արեգակի վրա հայտնված սև գծերն իսկույն մկրտեցին ճեղքեր սարսափազդու անունով ու հետևություն արեցին, որ դրանցում սառը նյութի կուտակումը հզոր երկրամագնիսական փոթորիկներով է սպառնում, որի ամենաբուռն կետը համընկնում է 2012-ի սեպտեմբերի 22-ի հետ: Իսկապես սարսափելի զուգադիպություն է, խոսք չկա:

Գիտնականները նախազգուշացնում են, որ արեգակնային գրոհի հետևանքով հնարավոր է կաթվածահար լինի էլեկտրաէներգետիկ համակարգը, վերանա համակարգչային տեխնիկան: Դրանից հետո կանխատեսվում է երկարատև տնտեսական ճգնաժամ, որի հետևանքները քաղաքական ու նույնիսկ  պատերազմական դիմադրության կարող են վերածվել:

Ի դեպ` ամերիկյան նոստրադամուսը Ամերիկայի կործանումն է կանխագուշակել:

Հերալդ Սելենտեին անվանում են ամերիկյան Նոստրադամուս: Դեռևս 3 տարի առաջ էր նա կանխատեսել, որ 2012-ին ԱՄՆ-ը կհայտնվի մեծ դեպրեսիայի մեջ, ավելի խորը, քան 1929-ին:

Նրա կանխագուշակման համաձայն, գործազուրկներն ու սնանկները բողոքի զանգվածային ցույցեր կկազմակերպեն, հացադուլներ կլինեն: Հեղափոխություն կծագի, ինչի արդյունքում ԱՄՆ-ը կկորցնի հզոր կայսրության կարգավիճակը: Հերալդ Սելենտեին իր ժամանակին կանխագուշակել է ԽՍՀՄ –ի փլուզումը, ֆոնդային բորսայի փլուզումը 1987-ին, ասիական տարադրամի ճգնաժամը` 1997-ին, Նա կանխատեսել է նաև 2008-ի ճգնաժամը:

Նման կանխատեսումներ է արել նաև ՆԱՍԱ-ն: Տագնապալի զուգադիպություն:

 

Դիտվել է 1913 անգամ:
Print Friendly

Leave a Reply