Ուղերձ “Մարդը եւ տիեզերքը” գիտաժողովի մասնակիցներին

Պաշտոնական, Օրվա լուր | | September 17, 2012 14:21

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ողջույնի խոսքը

“Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում” կլոր սեղանի մասնակիցներին
Միջոցառման հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ “Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում” կլոր սեղանի բոլոր մասնակիցներին եւ գոհունակություն հայտնում Արցախում նման նշանակալի միջոցառման անցկացման կապակցությամբ:
Քաղաքական կուսակցություններն այն կարեւորագույն ինստիտուտներից են, առանց որոնց անհնարին է պատկերացնել ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը: Նրանք հանդիսանում են նաեւ պետական համակարգի կենսագործունեության առանցքային բաղադրամասերից մեկը: Բնական է, որ ուժեղ ու կայացած կուսակցությունների առկայությունը, նրանց միջեւ քաղաքակիրթ հարաբերությունները, այդ թվում նաեւ մրցակցությունը, մեծապես նպաստում են երկրի առաջընթացին, ներքին եւ արտաքին քաղաքականության արդյունավետության բարձրացմանը:
Չափազանց կարեւոր է նաեւ կուսակցությունների դերը, նրանց սերտ համագործակցությունը համահայկական խնդիրների լուծման, հատկապես՝ Արցախյան հիմնախնդրի եւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Դրանք այն հարցերն են, որոնք պահանջում են միասնական մոտեցում ու համախմբված աշխատանք:
Արցախում ստեղծվել է բավականին նպաստավոր մթնոլորտ թե կուսակցությունների միջեւ կապերի խորացման, թե իշխանությունների հետ նրանց փոխգործակցության համար: Մենք դա համարում ենք մեծ նվաճում, ինչը պետք է պահպանել ու հետեւողականորեն զարգացնել:
Միեւնույն ժամանակ, անելիքներ նույնպես դեռ շատ ունենք: Անհրաժեշտ է, օրինակ, ընդլայնել միջկուսակցական կապերը Հայաստանի եւ Սփյուռքի քաղաքական ուժերի հետ, ինչը կհանդիսանա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարեւոր գործոններից մեկը: Մենք շահագրգռված ենք նաեւ այլ պետությունների քաղաքական կուսակցությունների հետ կապերի հաստատման եւ զարգացման մեջ:
Այս տեսանկյունից “Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում” կլոր սեղանը կարող է ունենալ իր արժանի ներդրումը մեր պետության համար չափազանց կարեւոր գործընթացներում:
Վստահ եմ, որ միջոցառումը հաջողությամբ կիրականացնի իր առջեւ դրված խնդիրները: Բոլորիդ մաղթում արդյունավետ աշխատանք ու ամենայն բարիք:

 

Դիտվել է 2270 անգամ:
Print Friendly

Leave a Reply