Վարդերես Սամուրղաշը ստացել է նաև ՀԱՕԿ-ի ոսկե պարգև

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 17, 2012 14:25

33-ամյա հունահռոմեական ոճի ըմբիշ Վարդերես Սամուրղաշևը հայտնել է, որ հրաժեշտ է տալիս մեծ սպորտին: Նա 2000-ին  Սիդնեյում կայացած օլիմպիական խաղերի չեմպիոն է, 2004-ին Աթենքում անցկացված օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն:

Ռուսատանի դրոշի պատիվը պաշտպանած մեր հայրենակցի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը կատարվել է  Ռոստովի «Օլիմպ 2» մարզադաշտում՝ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության «Ռոստով» – «Դինամո» (1:0) խաղից առաջ։

Սամուրղաշևը որպես պարգև  նվեր է ստացել ավտոմեքենա: Նրան է հանձնվել նաև  Հայասատանի ազգային օլիմպիական կոմիտեի ոսկե շքանշան։

 

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply