Արթուր Աղաբեկյանին ԼՂՀ փոխվարչապետ նշանակելու առաջարկություն է արվել եւ նա համաձայնել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 17, 2012 14:08

ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց իր` ԼՂՀ փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերը: Նա նշեց, որ իրեն նման առաջարկ արվել է եւ ինքը տվել է իր համաձայնությունը: Արթուր Աղաբեկյանը նշեց, որ այդ աշխատանքը «իր սրտով է», բայց բազմաթիվ հարցեր են առաջանում: Իր ապագա աշխատանքի, անելիքների հետ կապված նախկին պատգամավորը առայժմ չցանկացավ կիսվել:

Խոսակցություններ կային, որ հենց այդ պայամանավորվածության հետ էր կապված ՀՅԴ Արցախի կառույցի անդամների մի մասի տարoրինակ պահվածքը մինչեւ նախագահական ընտրությունները եւ հետո: Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն, հակառակ շատ կուսակցականների պնդումների, սատարեց ոչ թե իր խմբակցության անդամ Վիտալի Բալասանյանին, այլ գործող նախագահ Բակո Սահակյանին:

Դիտվել է 1486 անգամ:
Print Friendly

Leave a Reply