Սիրիահայերը եղբայրասպան կռվին կողմնակից չեն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 17, 2012 13:39

Սիրիահայերի կրոնական առաջնորդության խոսնակ Ժիրայր Ռեիսյանը Բեյութում լույս տեսնող «Ազդակ» թերթին տված իր հարցազրույցում ասել է. «Սիրիահայերը որպես համայնք եղբայրասպանության պատճառ դարձած կռվին ոչ մի կերպ կողմնակից չեն և չեն կարող լինել»:
«Ակոս» պարբերականի լրագրողի այն հարցին, թե արդյոք ճիշտ են օտարերկրյա մամուլում տեղ գտած այն լուրերը, թե հայրերը ևս մասնակից են Անկախ Սիրիայի բանակի դեմ կռիվներին, Ռեիսյանը պատասխանեց. «Այդ լուրերը միանշանակ ճիշտ չեն: Մենք սահմանափակվում ենք մեր ընտանիքների, տների և կազմակերպությունների անվտանգության ապահովմամբ: Համայնքի պաշտոնական դրությունը սա է: Սրանից բացի բոլոր լուրերը ճշմարտությունը չեն արտացոլում»:

Դիտվել է 1135 անգամ:
Print Friendly

Leave a Reply