Լավ եմ արել զրկել եմ լիցենզիայից: Հիմա էլ, որ հնարավորություն լինի, էլի չեմ թողնի, որ մեր երկիրը թալանեն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 17, 2012 15:27

«Հետաքրքիր երևույթ է տեղի ունենում, միջազգային արբիտրը մերժում է, որովհետև իմ գործողությունները պայմանագրային կողմի և հարաբերությունների հետ ոչ մի կապ չունեն, իսկ Նյու-Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանում վարչական վարույթ են սկսում իմ դեմ»,- այս մասին այսօր լրագրողների հետ իր արդարացումներն ու պարզաբանութմները ներկայացրեց ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ներկայում ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը:

Այվազյանը անհեթեթ է համարում իր դեմ կայացած վճիռն ու շատ է ուզում այդ որոշումն ինքն էլ անձամբ տեսնի իր ձեռքում:

“Ինձ համար այսօր շատ հետաքրքիր իրադրություններ են պարզվում, և ես հիմա պետք է խնդրեմ իմ գործընկերներին և այն չակերտավոր անձանց, որ օգնեն ունենալ այդ դատական վճիռը”,- ասաց Այվազյանը` ընգծելով, որ արդեն 6 տարի է` փորձում են իրեն դարձնել արբիտրաժային կողմ, սակայն միջազգային արբիտրաժը մերժում է այդ անհեթեթ գործը, սակայն վարչական շրջանը իրականացնում է վարչական վարույթ:

Պատգամավորը նշեց, որ այս ընթացքում ինքը գտնվել է իր հայրենի Ջավախքում և իր մասին շրջանառվող լուրերն ստանալուն պես թողել է իր ծննդավայրն ու վերադարձել Հայաստան: Նա նաև ասաց, որ մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե իր երկու բնակարանների հասցեներով ծանուցում է ուղարկվել, սուտ է, և ինքը որևէ ծանուցում չի ստացել:

Այվազյանը նաև որոշ ակնարկներ արեց, թե ովքեր կարող են կանգնած լինել սրա հետևում` հետևությունները թողնելով մեզ: Նա նաև նշեց, որ ինքը այդ ընկերությանը զրկել է լիցենզիայից, իսկ տվյալ ընկերությունն էլ որոշել է, որ այդպիսով Այվազյանն իրենց ֆինանասական վնաս է հասցրել, և այդ վնասը Նյու-Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանը գնահատել է շուրջ 37 մլն դրամ:

Իսկ թե ինչու է զրկել լիցենզիային Վ. Այվազյանը “Գլոբալ գոլդ մայնինգ” ընկերությանը բնապահպանության նախարար եղած ժամանակ, ներկայիս ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. “Լավ եմ արել զրկել եմ, օրենքի խախտում է եղել, զրկել եմ։ Ինչո՞ւ, որ իրենք դրսից են, ուրեմն իրենց արյունը ավելի կարմի՞ր է: Հիմա էլ, որ հնարավորություն ունենամ, էլի չեմ թողնելու, որ մեր երկիրը թալանեն”:

Վահե Մակարյան

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply