Նզովք «Հրաշալի հարյուրամյակ» սերիալին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 17, 2012 13:34

   Սալոնիկի եպիսկոպոս Անթիոսը նզովել է հունական «Անտենա»  հեռուստաալիքով ամեն օր հեռարձակվող թուրքական  «Հրաշալի հարյուրամյակ» սերիալը:

Անթիոսը Սալոնիկի Սուրբ Սոֆիա եկեղեցում տեղի ունեցած պատարագից հետո այսպիսի քարոզ է տվել. «Թող ոչ ոք չնայի «Հրաշալի հարյուրամյակ» սերիալը, քանի որ դա ցույց է տալիս, որ մենք հանձնվում ենք թուրքական սերիալներին»:

Անթիոսը, անդրադառնալով Մուհամեդ մարգարեին վիրավորող ֆիլմի պատճառով Միջին Արևելքում առաջացած իրադարձություններին, ասել է. «Այդ մարդիկ մի ֆիլմի համար կարող են աշխարհը վերացնել: Ո՜չ, իմ ուզած կրոնը դա չէ: Այդ կրոնը (իսլամ)  ջանում է խափանել միությունը Հյուսիսային Թրակիայում և կարծում եմ, որ այդ ջանքերին Գերմանիան էլ է մասնակից»:

Անթիոսը «Հրաշալի հարյուրամյակ» նշանավոր սերիալից առաջ էլ կոչ էր արել չնայելու հունական հեռուստաալիքներով ցուցադրվող թուրքական սերիալները:

Ինչպես հաղորդում է թուրքական «Hürriyet»-ը, այս ընթացքում Հունաստանում ծայրահեղ ազգայնական, ֆաշիստ և ռասիստ շրջանակները թուրքական սերիալների դեմ ակցիաներ են անցկացնում:

«Արդին» կոչվող ինտերնետային կայքում էլ մի պաստառ է հրապարակվել, որի վրա պատկերված է Թուրքիայի վարչապետ Էրդողանը օսմանյան ժամանակաշրջանի հագուստով, ինչպես նաև այսպիսի մի գրություն. «Այսօր Սուլեյմանին (ֆիլմի գլխավոր հերոսն է)  դիտե՞լ ես: Նեոօսմանիզմը քո կարիքն ունի»:

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply