Սևադա Արզումանյանը` նոր ակումբում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 17, 2012 13:40

Երևանի «Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը կստանձնի  Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի ղեկը: Նա «Ուլիս» թիմի նախկին գլխավոր մարզիչն է: Իսկ «Գանձասար» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Հայաստանի առաջնության 22-րդ տուրում «Արարատը» 3:1 հաշվով հաղթել էր «Գանձասարին»: Այդ խաղից հետո պաշտոնն ազատել էր  մարզիչ Սամվել Սարգսյանը:
«Գանձասարը» Հայաստանի առաջնությունում  վաստակած 30 միավորով 4-րդ տեղում է:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply